ԱԱԾ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 16-ին կայացել է աշխատանքային հանդիպում՝ նվիրված ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացմանը։
Հանդիպմանը մասնակցել են ԱԱԾ-ի, Անվտանգության խորհրդի գրասենյակի, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊԵԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։
Մասնակիցներին ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից մշակվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքը։ Ընդգծվել է փաստաթղթի կարևորությունը և դրա հնարավորինս շուտ հաստատման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել նախագծի լրամշակման աշխատանքները և ուժեղացնել իրավասու մարմինների միջև համագործակցությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ