Հայ կանայք միայնակ չեն. թուրք կանանց երթ Ստամբուլում
Հայկական աշխարհ
Ստամբուլի Սամաթիա թաղամասում Ստամբուլի Կանանց միության անդամները բողոքի երթ են կազմակերպել՝ ի աջակցություն իր բնակարանում սպանված հայուհի Մարիցա Քյուչուքի. գրում է թուրքական Son Dakika կայքը: Նրանք երթով շարժվել են դեպի հայուհու տուն և ծաղիկներ դրել նրա տան շեմին: Կանանցից ոմանք նույնիսկ լաց են եղել:
Ստամբուլի Ֆաթիհ հրապարակում հավաքվել է շուրջ 200 կին, որոնց ձեռքին պաստառներ են՝ «Հայ կանայք միայնակ չեն»: Նրանք մամլո ասուլիս են տվել հայերեն և թուրքերեն լեզուներով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Մարիցա Քյուչուքը սպանվել էր իր տանը թուրք կողոպտչի կողմից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ