Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշը Ատոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվել Փլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումը Փաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերում Սևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ) Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի 

Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ

Սպորտ

Ղազախական «Ելիմայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան «Ալաշկերտից» կրած պարտությունն ու պայքարը լքելը (երկու խաղերի արդյունքում՝ 3:3, իսկ 11-մետրանոցներով՝ 5:6)։

Sports.kz-ի փոխանցմամբ՝ ղազախ մասնագետը խոստովանել է, որ իսկական թրիլլերի ականատեսն են եղել, որտեղ իր թիմը չի կարողացել դիմակայել լարվածությանը։

«Նման խաղերից հետո դժվար է բառեր գտնել։ Ցավոք, չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին, ինչի համար ներողություն եմ խնդրում: Իսկական թրիլլեր ստացվեց, որում մենք չդիմացանք։ Այնուամենայնիվ, թիմի համար սա մեծ փորձ էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ահռելի աշխատանք էին կատարել ստադիոնի սերտիֆիկացման ու այս ֆուտբոլային տոնը կազմակերպելու ուղղությամբ. մթնոլորտը հիասքանչ էր, բայց, ցավոք, ամեն ինչ վատ ավարտ ունեցավ մեզ համար»,- նշել է Կարպովիչը:

Խոսելով բուն հանդիպման և դրամատիկ հանգուցալուծման մասին՝ մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլը չի ներում վրիպումները.

«Թվում էր՝ շատ քիչ էր մնացել վերջնարդյունքին, բայց ֆուտբոլը պատժում է: Շատ ցավալի գոլ բաց թողեցինք, որը դեռ երկար կհիշենք, դրան գումարվեց նաև 11-մետրանոց հարվածաշարը։ Չենք փնտրում մեղավորների, մեղավոր ենք բոլորս։ Որպես գլխավոր մարզիչ՝ ես կրում եմ ողջ պատասխանատվությունն ու պատրաստ եմ ցանկացած որոշման։ Ամենահեշտն այժմ ձեռքերը ծալելն ու մեկ ուրիշին մեղադրելն է»։

Չնայած ֆիզիկական ու հոգեբանական ծանր վիճակին՝ Կարպովիչը նշել է, որ թիմը պետք է արագ ուշքի գա՝ ներքին առաջնությունում հաջող հանդես գալու և հաջորդ մրցաշրջանում կրկին եվրագավաթներ վերադառնալու համար.

«Խաղը շատ էներգածախս էր և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ առումով։ Բայց մենք պարտավոր ենք բարձրացնել գլուխներս, քանի որ առջևում Ղազախստանի առաջնության հանդիպումներն են։ Այսօր եվրագավաթային մրցաշրջանն ավարտվեց մեզ համար, բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի «Ելիմայի» մասնակցությունը Եվրոպայում միանգամյա ակցիա չլինի, և մենք դառնանք եվրագավաթների մշտական մասնակից»։

Հիշեցնենք, որ սա «Ելիմայի» պատմության մեջ առաջին եվրագավաթային մրցաշրջանն էր։ Արդյունքում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց «Ալաշկերտը»։

«Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Ռումինիայում, հուլիսի 30-ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունից
Ամենադիտված