Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը ներկայացվել է Վերաքննիչ քրեական դատարան
Իրավունք
Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նշելով, որ բողոքում ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումները։
Պաշտպանական կողմը վիճարկել է հիմնավոր կասկածի առկայությունը, ձերբակալման և կալանքի իրավաչափությունը, ինչպես նաև ներկայացրել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ փաստարկներ։
Փաստաբանը հայտնել է, որ ակնկալում են վերաքննիչ դատարանի կողմից գործի հանգամանքների լիարժեք և անաչառ գնահատում՝ ապահովելով անձի ազատության իրավունքի պաշտպանությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել