Վարդան Ղուկասյան. «Գյումրին ինձ վստահել է և շարունակում է վստահել»
Քաղաքական
Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ընթացքում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս ընտրվել է ինչպես քաղաքապետ, այնպես էլ Ազգային ժողովի պատգամավոր, և երբևէ դատվածություն չի ունեցել։
«8-10 անգամ ընտրվել եմ քաղաքապետ և Ազգային ժողովի պատգամավոր։ Ոչ մի անգամ դատվածություն չեմ ունեցել։ Մինչ օրս Գյումրիում ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի ու պատգամավորի թեկնածուն եմ եղել։ Այդ քաղաքն ինձ վստահել է և շարունակում է վստահել»,- ասաց Ղուկասյանը։
Նա նաև անդրադարձավ իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողներին՝ նշելով, որ որպես հավատացյալ մարդ նրանց համար միայն բարին է ցանկանում։
«Թող Աստված ներողամիտ լինի նրանց հանդեպ, իմաստություն տա և արժանացնի Տիրոջ աջակողմյան դասին։ Որպես հավատացյալ մարդ՝ այսքանը կարող եմ ասել, մնացածը թող լինի յուրաքանչյուրի խղճի դատին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը դատարանին միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ