Անվանել են հյուսիսային խոհանոցի ամենաօգտակար մթերքը
Հասարակություն
Հյուսիսային խոհանոցի ամենաօգտակար մթերքներից մեկը համարվում են ծովային ջրիմուռները։ Այս կարծիքը հայտնել է Մուրմանսկի «Մ-Կլուբ» արկտիկական խոհանոցի ռեստորանի բրենդ-խոհարար Մաքսիմ Գալեցկին։
Նրա խոսքով՝ ջրիմուռները հարուստ են յոդով, կալիումով, մագնիումով, երկաթով, ինչպես նաև A, C, K և B խմբի վիտամիններով։ Դրանք նաև պարունակում են սննդային մանրաթելեր և հատուկ պոլիսախարիդներ, որոնք նպաստում են մարսողությանը և երկար ժամանակ ապահովում հագեցվածության զգացում։
Խոհարարը նշել է, որ ջրիմուռները ցածր կալորիականություն ունեն և բնական աղի համի շնորհիվ թույլ են տալիս ուտեստներում օգտագործել ավելի քիչ աղ։ Նրա կարծիքով՝ այս մթերքը թե՛ ռեստորանային, թե՛ տնային խոհանոցում կիրառվում է անհամեմատ ավելի քիչ, քան արժանի է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ