«Դատարկ ու շինծու իրավական ֆարս». Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին
Քաղաքական
ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Քննչական կոմիտեի ստորաբաժանման դիմաց լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարուցված գործն անվանել է «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված իրավական ֆարս»։
Նրա խոսքով՝ տեղի ունեցողը դասական քաղաքական հետապնդում է և որևէ իրավական հիմնավորում չունի։
«Քրեական գործի վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկություններին նույնիսկ մակերեսային ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ այս տրամաբանությամբ պարոն Ծառուկյանը պետք է ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի կարգավիճակ ունենա, քանի որ խոսքը նոր երևույթի մասին չէ»,- նշել է Աբովյանը։
Նա հիշեցրել է, որ նույն գործի շրջանակում նախկինում Իրանում իրականացվել են իրավական գործընթացներ, և իրանական դատարանը հանգել է այն եզրակացության, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ են կատարվել խարդախ գործողություններ և իրավախախտումներ։
Աբովյանի գնահատմամբ՝ գործը զուրկ է բավարար իրավական հիմքերից, իսկ դրա շուրջ ընթացող գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն։
«Արդարությունը կարող է ուշանալ, բայց վերջում այն միշտ հաղթում է»,- ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ