Մեղրի կատարած նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում․ ՄԻՊ
Քաղաքական
Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիքի մարզ: Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Մեղրի համայնք:
Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկվել են համայնքում մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Մեղրի կատարած իր նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում։ Այս այցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ևս կկատարվի հետևողական աշխատանք:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ