Աբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված»
Քաղաքական
«Ցավոք, նկարչությունից և արվեստից չեմ հասկանում, բայց գիտեմ, որ Հովակիմյանը լավ նկարիչ չէ»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ Աբովյանն ասաց. «Ընտրությունները ապալեգիտիմ էին և ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով։ Զավեշտալին այն է, որ երբ լսում ես նրա հայտարարությունները, դժվար է դրանք լուրջ ընդունել։ Իրականում ես նույնիսկ խղճում եմ նրան, քանի որ անում է այն, ինչ իրեն հանձնարարված է»։
Աբովյանի խոսքով՝ 2026 թվականի ընտրություններում հայ ժողովուրդը գործող իշխանություններին մերժել է, սակայն, նրա պնդմամբ, իշխանությունները կեղծել են արդյունքները և «գողացել» ԲՀԿ-ի ձայները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ