Տավուշում հանցագործությունների թիվը աճել է
Իրավունք
2026 թվականի առաջին կիսամյակում Տավուշի մարզում գրանցվել է 174 հանցագործություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,6%-ով։ Միաժամանակ նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ հրազենի գործադրմամբ կատարված բոլոր դեպքերը բացահայտվել են։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացված տվյալների համաձայն՝ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հասարակական անվտանգության և կարգի դեմ ուղղված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Տավուշի համայնքային ոստիկանության բաժիններում ընդհանուր առմամբ պահպանվել է բացահայտման բարձր մակարդակը՝ 70-78 տոկոսի սահմաններում։ Մի շարք բաժիններում նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, իսկ Տավուշի բաժնում բացահայտման արդյունավետությունն աճել է 11%-ով։
Ամփոփելով արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել ապօրինի անտառահատումների, սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների և գողությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ