Աշխարհի չեմպիոն Ռոդրին կարող է դառնալ «Ռեալի» նոր աստղը
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը։ Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռոդրիի տպավորիչ ելույթները Մունդիալ-2026-ում ստիպել են «Ռեալի» ղեկավարությանը վերանայել տրանսֆերային ծրագրերը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն աջակցում են կիսապաշտպանին ձեռք բերելու գաղափարին՝ նրան դիտարկելով որպես թիմի կենտրոնական գոտու կարևոր համալրում։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում խոչընդոտել Ռոդրիի հնարավոր տեղափոխությանը, իսկ ֆուտբոլիստն անձամբ հետաքրքրված է Մադրիդյան ակումբ տեղափոխությամբ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կողմերը մոտ են անձնական պայմանավորվածության հասնելուն, սակայն «Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկ չի ներկայացրել անգլիական ակումբին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ