Վարդևանյան․ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար
Իրավունք
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ընդունված որոշումը չի վերաբերում անձեռնմխելիությունից զրկելուն, այլ միայն քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրելու համաձայնություն տալուն։
«Սա անձեռնմխելիությունից զրկելու որոշում չէ, խոսքը բացառապես մեղադրանք առաջադրելու համաձայնության մասին է»,- նշել է Վարդևանյանը։
Անդրադառնալով հնարավոր կալանավորմանը կամ ազատությունից զրկելուն՝ փաստաբանը պարզաբանել է, որ այդ հարցի քննարկման և համապատասխան որոշման համար ԿԸՀ-ն պետք է առանձին համաձայնություն տա։
Նշվում է, որ ԿԸՀ-ի նիստը կշարունակվի ժամը 15։30-ին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել