Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով
Իրավունք
ՀՀ առաջին ատյանի դատարանը 2 ամսով երկարացրել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը։
Թևանյանը, որը ձերբակալվել է այս տարվա մայիսին, պահանջել էր իր գործով բաց դատաքննություն անցկացնել՝ նշելով, որ հանրությունը պետք է տեղեկանա իրեն առաջադրված մեղադրանքների մասին։ Սակայն դատաքննությունը շարունակում է ընթանալ փակ ռեժիմով։
Նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ըստ քննության վարկածի՝ Թևանյանը, լինելով պատգամավոր, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Թևանյանը հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ