Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Պուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել Իրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրեր Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է 

Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը

Սպորտ

Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո հեղինակավոր Transfermarkt վերլուծական պորտալը թարմացրել է մրցաշարում աչքի ընկած 99 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Թարմացման գլխավոր իրադարձությունը պատմական ռեկորդն է․ առաջին անգամ ֆուտբոլիստների գնահատված արժեքը գերազանցել է 200 միլիոն եվրոյի նշագիծը։

Ցուցակի վերնամասում են հայտնվել Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ինչպես նաև աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։ Երկու ֆուտբոլիստներն էլ ավելացրել են իրենց արժեքին 20-ական միլիոն եվրո, և այժմ նրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 220 միլիոն եվրո։

Լամին Յամալ (220 մլն եվրո). Ընդամենը 19 տարեկանում իսպանացի հրաշամանուկն արդեն նվաճել է թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ հաստատելով համաշխարհային ֆուտբոլի գլխավոր երիտասարդ տաղանդի կարգավիճակը։ Transfermarkt-ի փորձագետները նշում են, որ նույնիսկ Լիոնել Մեսսին նման տարիքում չուներ համադրելի տիտղոսներ և միջազգային փորձ։

Էրլինգ Հալանդ (220 մլն եվրո). Չնայած Նորվեգիայի հավաքականը քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց Անգլիային, Հալանդն անցկացրած 5 խաղում խփեց 7 գոլ։ 25 տարեկանում նա ազգային թիմի կազմում 52 խաղում արդեն դարձել է 62 գոլի հեղինակ։

Կիլիան Մբապե (200 մլն եվրո). Ֆրանսիայի հավաքականի ավագը 10 գոլով նվաճեց մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը»։ Նրա տրանսֆերային արժեքը նույնպես աճեց 20 միլիոնով՝ հասնելով 200 միլիոն եվրոյի, ինչը նրան պահում է լավագույն եռյակում։

  1. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») — 220 մլն եվրո
  2. Լամին Յամալ («Բարսելոնա») — 220 մլն եվրո
  3. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») — 200 մլն եվրո
  4. Մայքլ Օլիսե («Բավարիա») — 170 մլն եվրո
  5. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») — 160 մլն եվրո
  6. Պեդրի («Բարսելոնա») — 140 մլն եվրո
  7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 140 մլն եվրո
  8. Վիտինյա (ՊՍԺ) — 140 մլն եվրո
  9. Ժոաու Նևեշ (ՊՍԺ) — 140 մլն եվրո
  10. Դեկլան Ռայս («Արսենալ») — 120 մլն եվրո

ԱԱ-2026-ից հետո «100 միլիոն եվրոյից բարձր» արժեք ունեցող ֆուտբոլիստների ցանկը համալրվեց ևս 4 խաղացողով՝ ընդհանուր թիվը հասցնելով 26-ի։

Էլիոթ Անդերսոն (Անգլիա) — 110 մլն եվրո. Դարձավ առաջնության ամենաշատ թանկացած ֆուտբոլիստը՝ ավելացնելով 35 միլիոն եվրո։

Մորգան Ռոջերս (Անգլիա) — 110 մլն եվրո. Ավելացրեց 20 միլիոն եվրո։

Պաու Կուբարսի (Իսպանիա) — 100 մլն եվրո. Աշխարհի չեմպիոնն ու մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը (+20 մլն) հավասարվեց Ուիլիամ Սալիբային՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք կենտրոնական պաշտպաններից մեկը։

Էնցո Ֆերնանդես (Արգենտինա) — 100 մլն եվրո. Արգենտինացին ավելացրեց 10 միլիոն եվրո։

Թարմացման ամենաարտասովոր ցուցանիշը գրանցել է Կաբո Վերդեի հավաքականի 40-ամյա դարպասապահ Վոզինյան։

Աշխարհի առաջնությունում վստահ ելույթների, մասնավորապես՝ Իսպանիայի դեմ սենսացիոն խաղի շնորհիվ նրա տրանսֆերային արժեքն աճել է 10 անգամ (900%-ով)՝ 50 հազար եվրոյից հասնելով 500 հազար եվրոյի։

Նշենք, որ այս հատուկ թարմացման ընթացքում Transfermarkt-ը ոչ մի ֆուտբոլիստի գին չի իջեցրել․ փոփոխությունները վերաբերել են բացառապես ԱԱ-2026-ում փայլած և իրենց կարգավիճակը բարձրացրած խաղացողներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելԹրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից
Ամենադիտված