Բժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասին
Հասարակություն
Թունաբան Կոնստանտին Սիվորոնովը զգուշացրել է, որ մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջրի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ստամոքսաղիքային համակարգի վրա, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ։ Այդ մասին նա հայտնել է VSE42.RU-ին։
Բժշկի խոսքով՝ նման ըմպելիքները խթանում են ստամոքսահյութի արտադրությունը, ինչը կարող է սրել գաստրիտը, առաջացնել այրոց և փքվածություն։ Չնայած ոչ ալկոհոլային գարեջուրը պարունակում է B խմբի վիտամիններ, պոլիֆենոլներ և հակաօքսիդանտներ, այն չի կարող համարվել լիարժեք իզոտոնիկ ըմպելիք։
Սիվորոնովը նշել է, որ ոչ ալկոհոլային գարեջուրը պարունակում է չափազանց քիչ նատրիում՝ քրտնարտադրության հետևանքով կորցրած էլեկտրոլիտները վերականգնելու համար։ Բացի այդ, որոշ արտադրատեսակներ պարունակում են ավելացված շաքար, ինչը մեծ քանակությամբ օգտագործման դեպքում կարող է նպաստել ավելորդ կալորիաների ընդունմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն