Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին 

Իսրայելը փորձում է Հարավային Լիբանանի գյուղերը վերածել անմարդաբնակ գոտու․ Արամ Սոմունճեան

Հասարակություն

Իսրայելը նպատակ ունի հողին հավասարեցնել Հարավային Լիբանանի իր վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որպեսզի այնտեղ մարդկանց վերադարձը հնարավորինս անհնար դառնա։ Euromedia24-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Արամ Սոմունճեանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Իսրայելը հերթական հրետակոծությունն իրականացրեց Լիբանանի դեմ, որի հետևանքով Հարավային Լիբանանի Զուտար ալ-Ղարբիա գյուղում վնասվել է քրիստոնեական եկեղեցին։ Համացանցում տարածվեցին հարվածների հետևանքներն արձանագրող տեսանյութեր, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նույն գյուղում ոչնչացվել է նաև մզկիթ։ Երեկ՝ հուլիսի 28-ին, հաղորդվեց, որ իսրայելական զինված ուժերը հրետակոծել են նաև Հարավային Լիբանանի Թալուսա և Մարքաբա գյուղերի ծայրամասերը։

Իսրայելը, սակայն, հայտարարում է, որ գործողություններն ուղղված են «Հեզբոլլահի» հետ կապ ունեցող օբյեկտների դեմ՝ հյուսիսային Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս ամենի ֆոնին՝ Արամ Սոմունճեանի նկատեց՝ իրականում հարվածների թիրախում հայտնվում են այն բնակավայրերը, որոնք արդեն իսկ գտնվում են իսրայելական բանակի վերահսկողության ներքո։ «Իսրայելը շարունակում է ռմբակոծել Հարավային Լիբանանի այն հատվածները, որոնք արդեն գրավել է։ Այդ տարածքների բնակիչները վաղուց դարձել են փախստականներ։

Հիմնական նպատակը գյուղերը հողին հավասարեցնելն է, որպեսզի նույնիսկ ապագայում, եթե իսրայելական զորքերը դուրս գան այդ տարածքներից, բնակչության վերադարձը հնարավորինս դժվար լինի։ Խոսքը լեռնային և բարձունքային հատվածների մասին է, որոնց վերականգնումը տարիներ կպահանջի։

Փաստացի ցանկանում են ստեղծել մի քանի կիլոմետր լայնությամբ անմարդաբնակ, չեզոք գոտի»,– ասաց նա։ Սոմունճեանի խոսքով՝ պայթյունների և շարունակվող հարվածների նպատակը միայն ռազմական չէ։ Նրա համոզմամբ՝ Իսրայելը նաև փորձում է բնակչության շրջանում պահպանել մշտական վախի մթնոլորտ, որպեսզի տեղահանվածները չվերադառնան իրենց տները։ Նա նշեց, որ ռմբակոծվող գյուղերի մեծ մասը պատմականորեն հայաբնակ չեն եղել։

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքի վիճակին՝ Սոմունճեանը նկատեց, որ երկիրը վերջին տասնամյակների ընթացքում մշտապես ապրել է պատերազմների և ճգնաժամերի պայմաններում, ինչի հետևանքով լիբանանցիներն արտագաղթի խնդրին մշտապես են բախվել։ «Այսօր շատ երիտասարդներ լքում են երկիրը ոչ միայն անվտանգության խնդիրների, այլև տնտեսական ծանր իրավիճակի պատճառով։

Մեկնում են Եվրոպա, Ամերիկա, Պարսից ծոցի երկրներ, նաև Հայաստան։ Սակայն դեպի Հայաստան կազմակերպված վերաբնակեցման որևէ ծրագիր չկա, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ապագան»,– ասաց նա։ Խոսելով միջազգային հանրության սպասելիքների մասին՝ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամը շեշտեց, որ լիբանանցիների առաջնային պահանջը իրական և լիարժեք հրադադարն է։

«Թեև պաշտոնապես հայտարարված է, որ հրադադար կա, սակայն երկրի հարավում ամեն օր պայթյուններ են լինում, գյուղերը շարունակում են ավերվել։ Մարդիկ դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Լիբանանի հիմնական պահանջը պատերազմի իրական ավարտն է, վերականգնման աշխատանքների մեկնարկը և տեղահանված բնակչության անվտանգ վերադարձը»,– եզրափակեց Արամ Սոմունճեանը։

Սիլվի Մուրադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ամենադիտված