Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ
Իրավունք
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի արած հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ խուլիգանություն կատարելու փաստով։
ՔԿ-ից նաև հայտնել են, որ տվյալ անձի նկատմամբ բռնության հրապարակային կոչեր անելու մեկ այլ քրեական վարույթով առկա է կալանավորելու որոշում և հայտարարված է հետախուզում։
Հարկ է նշել, որ Քննչական կոմիտեն քննության է առնում Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված ստացված հաղորդումը։
Ավելի վեր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշել էր, որ ընտանեկան բռնության թեման արծարծելուց հետո իր հասցեին սպառնալիքներ է նկատում։ Նա ակնկալում էր, որ պետական համապատասխան ծառայությունները կկանխեն նմանատիպ դեպքերը։
Ֆեյսբուքյան տեսանյութում Հակոբյանը կանանց հորդորել էր չլռել բռնության փաստերի մասին և բարձրաձայնել դրանց վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Աննա Հակոբյանի հրապարակմանը պատշաճ ընթացք է տրվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն