Reuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոս
ԱՄՆ
ԱՄՆ տնտեսության աճը 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան հաշվարկով դանդաղել է մինչև 1,5 տոկոս՝ առաջին եռամսյակի 2,1 տոկոսի համեմատ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած նախնական տվյալներին։
Գործակալության փոխանցմամբ՝ վերլուծաբանները կանխատեսում էին, որ ապրիլ-հունիս ամիսներին ՀՆԱ-ի աճը կպահպանվի 2,1 տոկոսի մակարդակում, սակայն այդ սպասումները չեն արդարացել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ խոսքը նախնական գնահատականի մասին է, որը կարող է վերանայվել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին։
Երկրորդ եռամսյակում սպառողական ծախսերն աճել են 3,2 տոկոսով, պետական ծախսերը նվազել են 0,8 տոկոսով, իսկ արտահանումն ու ներմուծումն ավելացել են համապատասխանաբար 4,5 և 11,5 տոկոսով։ Միևնույն ժամանակ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ՖԴՀ) որոշել է անփոփոխ թողնել հիմնական տոկոսադրույքը՝ 3,5–3,75 տոկոսի միջակայքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն