Դիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենը
Հասարակություն
Դիետոլոգներ Էյվերի Զենկերը և Յոհաննա Կացը Real Simple պարբերականի հետ զրույցում նշել են, թե որ բանջարեղենն է առավել օգտակար ուղեղի առողջության համար։ Նրանց կարծիքով՝ առաջին հերթին խորհուրդ է տրվում օգտագործել տերևավոր կանաչեղեն՝ կաղամբ կեյլ, սպանախ, ռուկոլա, մանգոլդ, ռոմեն և տարբեր տեսակի աղցաններ։
Էյվերի Զենկերի խոսքով՝ այս մթերքները հարուստ են բջջանյութով, մագնեզիումով, ֆոլաթթվով, երկաթով, կալցիումով, կալիումով, ինչպես նաև A, B9 և K վիտամիններով, որոնք կարևոր դեր ունեն ուղեղի բնականոն գործունեության պահպանման գործում։
Յոհաննա Կացն էլ առանձնացրել է բրոկոլիի ծիլերը՝ նշելով, որ դրանք սուլֆորաֆանի ամենահարուստ բնական աղբյուրներից են։ Նրա խոսքով՝ այդ կենսաակտիվ միացությունն օգնում է պայքարել բորբոքային գործընթացների դեմ և նպաստում է աղիքային միկրոբիոմի առողջությանը, ինչը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող