Մեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս Սափեյան
Բլոգոսֆերա
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով, պատերազմը միայն որպես տերմին ընկալելով, այսօր ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից»՝ այդ հանգամանքը որպես անձնական հեղինակության և հարգանք պահանջելու հիմնավորում ներկայացնելով։
Անկեղծ հարգանք ունեմ յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ով մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը։
Սակայն դա չի փոխում մեկ կարևոր հանգամանք. լրագրողի հարցին ի պատասխան «ես պատերազմում եմ կռվել, ինձ հետ հարգանքով խոսեք» ձևակերպումը տեղին չէ։
Պատերազմը մեդալ չէ, որը կարելի է ամեն անհարմար հարցի պահին կախել կրծքին։ Ամենամեծ անհարգալից վերաբերմունքը հենց պատերազմի գաղափարի նկատմամբ է, երբ այն վերածվում է քաղաքական վահանի։
Եվ ի հավելումն, ժողովրդավարական հասարակությունում հարգանքը չի կարող լինել ինքնահռչակ կամ պահանջված դիրք․ այն ձևավորվում է միայն սեփական խոսքի, վարքի և գործի հետևողականությամբ։
Հարգանքը չեն պահանջում։ Հարգանքը վաստակում են


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան