Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան
Բլոգոսֆերա
ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Պաշտպանության նախարարը, տեղակալը, ԳՇ պետը, երկու տեղակալները հավաքվել ու, արդեն զավեշտալի է ասել, համազգեստի հարց են քննարկում:
2021 թվականից արդեն 5 տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարեցին համազգեստի փոփոխության մասին, սակայն զինծառայողների ճնշող մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի, իսկ ՊՆ ողջ ղեկավարությունը դեռ համազգեստի դետալներն է քննարկում:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ խոստումների և «բարեփոխումների» մասին»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար