Սննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկությունները
Հասարակություն
Ամերիկացի սննդաբան Սառա Պրատոն նշել է երիկամների առողջության համար առավել օգտակար և հասանելի համեմունքը։ Eating Well-ի հետ զրույցում նա խորհուրդ է տվել սննդակարգում ավելի շատ սխտոր օգտագործել։
Մասնագետի խոսքով՝ սխտորը պարունակում է ալիցին կոչվող միացություն, որն ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ալիցինը կարող է նպաստել բորբոքման և օքսիդատիվ սթրեսի նվազեցմանը, որոնք համարվում են երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկի գործոններ։
Նեֆրոլոգ Ռաիդա Գիվալան հավելել է, որ սխտորը կարող է նաև նպաստել սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի զարգացման կանխարգելմանը։ Նրա խոսքով՝ ալիցինը նպաստում է ազոտի օքսիդի արտադրմանը, որն ընդլայնում է արյունատար անոթները և օգնում նվազեցնել զարկերակային ճնշումը։
Ավելի վաղ գաստրոէնտերոլոգ Սվետլանա Իոնովան գաստրիտ և ստամոքսի խոցային հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ էր տվել խուսափել կաղամբից՝ նշելով, որ դրանում պարունակվող կոպիտ մանրաթելերը կարող են գրգռել լորձաթաղանթը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է