Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերից
Հասարակություն
Չրերը կարող են օգտակար միջանկյալ սնունդ լինել, սակայն որոշ մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել կամ հրաժարվել դրանց օգտագործումից։ Այս մասին հայտնել է թերապևտ Օլգա Սուխարևան։
Բժշկի խոսքով՝ չորացման ընթացքում մրգերը կորցնում են ջրի մեծ մասը, սակայն պահպանում են սննդային մանրաթելերը, հանքանյութերն ու որոշ օգտակար միացություններ։ Օրինակ՝ սալորաչիրն ու ծիրանաչիրը պարունակում են կալիում և հակաօքսիդանտներ։
Միևնույն ժամանակ չրերը բավականին մեծ քանակությամբ շաքար են պարունակում, ինչի պատճառով դրանք կարող են անցանկալի լինել լյարդի ճարպային հիվանդություն կամ տրիգլիցերիդների բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար։
Բացի այդ, գրգռված աղու համախտանիշ կամ աղիների գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ մեծ քանակությամբ չրերը կարող են առաջացնել փքվածություն, գազեր, որովայնում աղմուկ և լուծ։ Բժշկի խոսքով՝ դա պայմանավորված է չրերում սորբիտոլի և ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է