Ռուբեն Ռուբինյանը կոչ է արել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը արձագանքել Էդգար Ղազարյանի վարքագծին
Քաղաքական
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի վարքագծին՝ կոչ անելով խմբակցությանը հայտնել իր դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ։
Ռուբինյանը նշել է, որ դեմ է քաղաքական գործընթացների արմատականացմանը և անդրադարձել է նաև որոշ լրատվամիջոցների գործունեությանը՝ պնդելով, որ դրանք փորձում են մեծացնել հասարակական և քաղաքական լարվածությունը։
Նրա խոսքով՝ դրական է գնահատել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նախորդ հայտարարությունը, որով վերջինս ընդունել էր, որ Ղազարյանը խախտել է էթիկայի նորմերը և հայտնել էր խմբակցության նիստ անցկացնելու մասին։
Ռուբինյանի խոսքով՝ սակայն, նիստից հետո որևէ համապատասխան հայտարարություն չի հնչել, ինչն իր համար հարցեր է առաջացրել։ Նա նաև քննադատել է այն լրատվամիջոցների վերնագրերը, որոնք Կարապետյանի հայտարարությունից հետո գրել էին, թե ընդդիմությունը «հետ է կանգնել» կամ «օճառի պղպջակ» է։
ԱԺ նախագահը անդրադարձել է նաև Ղազարյանի վերաբերյալ հոգևորականի կողմից սոցիալական ցանցում արված հրապարակմանը՝ այն գնահատելով որպես իրավիճակի նկատմամբ անընդունելի վերաբերմունք։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել