Երևանում «Tank»-ից գողացել են 30 հազար դոլար
Իրավունք
Օգոստոսի 9-ին Երևանում խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել։ Փավստոս Բյուզանդ փողոցում կայանված «Tank» մակնիշի ավտոմեքենայից հափշտակվել է 30 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ հաղորդման՝ 18։10-ից մինչև 21։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, ներսից գողացել է գումարը։
Դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները և հնարավոր հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել