Թրամփը թույլատրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կառուցել արտերկրում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ռազմածովային ուժերի համար որոշ նավեր կառուցել արտերկրում և հրահանգել նոր ավիակիրների վրա հրաժարվել ինքնաթիռների արձակման էլեկտրամագնիսական համակարգից՝ վերադառնալով շոգեկատապուլտներին, հայտնում է Reuters-ը։
Փոփոխությունը նախատեսվում է կիրառել «Gerald R. Ford» դասի չորրորդ՝ «Doris Miller» ավիակրի վրա։ Նավի կառուցումն արդեն ընթացքի մեջ է, և համակարգի փոփոխությունը կարող է հարյուրավոր միլիոն դոլարների լրացուցիչ ծախս առաջացնել։ Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է էլեկտրամագնիսական համակարգը՝ այն անվանելով չափազանց թանկ և բարդ։
Թրամփի ստորագրած հուշագիրը նաև տասնամյակների ընթացքում առաջին անգամ հնարավորություն է տալիս ԱՄՆ ռազմածովային ուժերի որոշ նավեր կառուցել օտարերկրյա նավաշինարաններում։ Բացի այդ, Պենտագոնին հանձնարարվել է ստեղծել հինգերորդ ռազմածովային նավաշինարանը՝ սուզանավերի և ավիակիրների վերանորոգման կարողությունները մեծացնելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել