«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ
Իրավունք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին ֆիզիկական ներգործության դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 19:30-ին կանաչ գույնի «Mustang» և մոխրագույն «Nissan» մակնիշի ավտոմեքենաներով Երևանի Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում մի խումբ անձինք մոտեցել են վերանորոգման կետի աշխատակցին և հայտնել, որ պետք է «Mustang»-ի անվադողերը ստուգվեն, ապա նորոգելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մի քանի անձինք (թվով 5 հոգի) քաշքշել են ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակցին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ այդ անձանցից մեկը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։
Դեպքի փաստով քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել