Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրության համար Հայաստան եկած տղամարդու ձերբակալությունը
Իրավունք
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը՝ արձանագրելով, որ նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածն առհասարակ բացակայել է։
Սահակյանը ձերբակալվել էր հունիսի 7-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ ընտանիքի հետ ընտրություններին մասնակցելուց հետո պատրաստվում էր վերադառնալ Ռուսաստան։ Նրա ձերբակալության պատճառ էր դարձել օդանավակայանում ավելի վաղ տված կարճ հարցազրույցը, որում նա նշել էր, որ ընտրություններից հետո ընտանիքով վերադառնալու են Ռուսաստան՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։
«Legist» փաստաբանական գրասենյակի փոխանցմամբ՝ դատարանը, հաշվի առնելով փաստաբան Կարինե Մարգարյանի ներկայացրած փաստարկները, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Սահակյանը ձերբակալվել էր այն հիմքով, որ, ըստ քննության, նա տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին չի հայտնել իրավասու մարմիններին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել