Ուկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է ԶՈւ մատակարարումների խափանման մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Օդեսայի և Դանուբի նավահանգիստներով նավագնացության սահմանափակումը զգալի վնաս է հասցնում Կիևին, հատկապես՝ սպառազինության մատակարարումների առումով։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օդեսա-Դանուբյան նավագնացության փակման բացասական հետևանքները, իհարկե, մեծ վնաս են Կիևի ռեժիմի համար՝ առաջին հերթին սպառազինության մատակարարումների տեսանկյունից»,- ասել է Ազարովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և այն նավերին, որոնք, ըստ գերատեսչության, օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել