Լուկաշենկոն ներկայացրել է իր նախագահական սկզբունքը
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր հիմնական սկզբունքն է բաց խոսել ժողովրդի հետ և անել ամեն ինչ նրա բարօրության համար։ Այս մասին հայտնում է «ԲելՏԱ»-ն։
«Պոլեսիեի կանչը» փառատոնի բացման արարողության ժամանակ Լուկաշենկոն պատմել է, որ հենց Պոլեսիեում է կատարել իր առաջին քայլերը՝ որպես երկրի ղեկավար։ Նրա խոսքով՝ 1990-ականներին տարածաշրջան կատարած առաջին այցերից մեկի ժամանակ ինքը տեղի բնակիչների հետ մասնակցել է Պրիպյատի մերձակա տարածքների խոտհնձին, ինչից հետո տեղացիներն իրեն «մերոնքական» են անվանել։
Լուկաշենկոյի խոսքով՝ այդ տարիներին մարդկանց հետ անմիջական և անկեղծ շփումը մեծապես ձևավորել է իր նախագահական սկզբունքը՝ «բաց, ուղիղ, դեմ առ դեմ խոսել ժողովրդի հետ և անել ամեն ինչ նրա բարօրության համար»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել