ԱՄՆ Կոնգրեսի անդամները կարող են աշնանը այցելել Ռուսաստան
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի անդամները կարող են արդեն այս աշնանը պատասխան այցով մեկնել Ռուսաստան։ Այս մասին ՏԱՍՍ-ի համար հրապարակված հոդվածում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ԼԴՊՌ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն աստիճանաբար վերականգնվում է մի քանի ուղղություններով։ Մարտին ՌԴ Պետդումայի պատվիրակությունը հրավերով այցելել է Վաշինգտոն, իսկ ամերիկացի կոնգրեսականներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել այցելելու Ռուսաստան։ Սլուցկին նշել է, որ այդ այցը կարող է կայանալ արդեն աշնանը։
Սլուցկու խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Անքորիջում կայացած հանդիպումից հետո ռուսական և ամերիկյան կողմերը սկսել են կանոնավոր բանակցություններ անցկացնել։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի հարթակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նկատվում է կառուցողական փոխգործակցություն։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել