Մեքենայի տակ մարդ գցելու դեպքում անձը կազատվի պատախանատվությունից, եթե տուժողի հետ համաձայնության գա
Իրավունք
Արդարադատության նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և դրա հետևանքով անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքերին։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձն առաջին անգամ է կատարել համապատասխան հանցանքը, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե իր և տուժողի միջև առկա է ինքնուրույն և ազատ կամարտահայտության հիման վրա ձեռք բերված հաշտության համաձայնություն։
Միաժամանակ նախատեսվում է, որ նախկինում այս հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը նույն հիմքով կրկին չի կարող ազատվել պատասխանատվությունից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը