Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի մեջ
Իրավունք
Ռուսաստանցի փաստաբան, Միխայիլ Եֆրեմովի նախկին պաշտպան Էլման Փաշաևի որդին՝ Էլվին Փաշաևը, դարձել է սպանության և խարդախության վերաբերյալ քրեական գործի ութ մեղադրյալներից մեկը․ հայտնում է Ռիա Նովոստին։
Ըստ դատական նյութերի՝ գործով մեղադրյալներին վերագրվում են սպանություն, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ։ Էլվին Փաշաևին մեղադրանք է առաջադրվել միայն առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի համար։ Նա կալանավորված է և գտնվում է քննչական մեկուսարանում։
Իրավապահների տվյալներով՝ Փաշաևը, որը ղեկավարում է իր հոր հիմնադրած «Էլման Գրուպ» իրավաբանական ընկերությունը, մասնակցել է բնակարանի վաճառքի գործարքի ուղեկցմանը՝ դրա սեփականատիրոջ անհետանալուց հետո։
Փաշաևի պաշտպանական կողմը պնդում է, որ սպանության դրվագը կապված է մի տղամարդու անհետացման հետ, որը տեղի է ունեցել Փաշաևին վերագրվող իրադարձություններից շատ առաջ։ Քննության շրջանակում նախատեսվում է նաև դիակի արտաշիրիմում՝ մոլեկուլային-գենետիկական փորձաքննություն իրականացնելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել