Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարգավորելու համար
Քաղաքական
Պակիստանի ղեկավարությունը շարունակում է միջնորդական աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանում Պակիստանի դեսպան Ֆարյալ Լեգարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեսպանի խոսքով՝ Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը և ֆելդմարշալ, գեներալ Ասիմ Մունիրը ակտիվորեն աջակցում են միջնորդական ջանքերին։ Իսլամաբադը հույս ունի, որ դրանք կողմերին կմոտեցնեն արդար և երկարաժամկետ կարգավորման։ Լեգարին ընդգծել է, որ Պակիստանը կողմ է տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով՝ երկխոսության, միջազգային իրավունքի և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքների հիման վրա լուծելուն։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նոր փուլը սկսվել է հուլիսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ին ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում, որից հետո ամերիկյան ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ Թեհրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել