Հրթիռային հարվածից հետո Կրիվոյ Ռոգի մի մասը հոսանքազրկվել է
Քաղաքական
Ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքի մի մասը հրթիռային հարվածից հետո մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ն։
Հոսանքազրկման հետևանքով քաղաքում դադարեցվել է էլեկտրատրանսպորտի աշխատանքը։ Միաժամանակ հարձակման է ենթարկվել նաև Կրոպիվնիցկին․ ըստ հրապարակման՝ քաղաքի ուղղությամբ չորս թևավոր հրթիռ է արձակվել։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին «Գերան» անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել