ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար 

Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի

Այս ամառ անոմալ շոգը եվրոպական տնտեսությանը հասցնում է ավելի ու ավելի զգալի վնաս. բարձր ջերմաստիճանի պատճառով նվազում է աշխատանքի արտադրողականությունը, խաթարվում է էներգետիկայի և տրանսպորտի աշխատանքը, տուժում են գյուղատնտեսությունն ու տուրիզմը, գրում է The Guardian-ը.

Նիդերլանդական Triodos բանկի տնտեսագետների գնահատմամբ, շոգի ալիքները կարող են հանգեցնել Եվրամիության ՀՆԱ-ի մոտ 180 մլրդ եվրոյի կորստի։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանքի արտադրողականությունը սկսում է նվազել, երբ ջերմաստիճանը գերազանցում է 30°C-ը։ Միևնույն ժամանակ, ծայրահեղ շոգի հետևանքները տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում են՝ կախված շոգ եղանակի տևողությունից, ենթակառուցվածքների վիճակից և տնտեսության կառուցվածքից։

Ֆրանսիան կարող է դառնալ Եվրոպայի ամենաշատ տուժած տնտեսություններից մեկը։ Ուժեղ շոգն ու գետերում ջրի ցածր մակարդակն արդեն խնդիրներ են ստեղծում ատոմային էներգետիկայի համար։ Քանի որ երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան երկու երրորդը արտադրվում է ատոմակայաններում, գետերի ջրի գերտաքացումը սահմանափակում է ռեակտորների սառեցման հնարավորությունները։ Ուրբաթ օրը, ջերմաստիճանի նոր բարձրացման ֆոնին, ֆրանսիական ատոմային հզորությունների մինչև 15%-ը կարող էր միաժամանակ գտնվել դադարեցված վիճակում։

Triodos-ի գնահատմամբ, շոգը կարող է Ֆրանսիայի ՀՆԱ-ն նվազեցնել 1.4 տոկոսային կետով՝ փաստացի տնտեսությունը մղելով ռեցեսիայի։ Սա կխորացնի երկրի պետական ֆինանսների առանց այդ էլ բարդ վիճակը։

Գերմանիայում գլխավոր տնտեսական ռիսկը դարձել են Հռենոսում ջրի ռեկորդային ցածր մակարդակները։ Գետը կարևորագույն տրանսպորտային միջանցք է ածխի, նավթի, գազի և նավթամթերքների փոխադրման համար։ Կաուբի շրջանում ծանծաղացման պատճառով նավերը ստիպված են նվազեցնել բեռնվածությունը, իսկ առանձին հատվածներում երթևեկությունը գրեթե կանգ է առել։

Ջրի ցածր մակարդակն արդեն վտանգ է ստեղծում գերմանական արդյունաբերության լոգիստիկայի և արտադրական շղթաների համար, որը միաժամանակ բախվում է Չինաստանի կողմից աճող մրցակցությանը։ Այնուամենայնիվ, Triodos-ը գնահատում է, որ շոգի ազդեցությունը Գերմանիայի ՀՆԱ-ի վրա 1 տոկոսային կետից պակաս է։

Իսպանիան դարձել է անտառային հրդեհներից Եվրոպայի ամենաշատ տուժած երկիրը. Copernicus մոնիթորինգի համակարգի տվյալներով,՝ կրակից վնասվել է գրեթե 275 հազար հեկտար։ Սակայն, չնայած բնական աղետի լայնածավալությանը, տուրիզմի համար տնտեսական հետևանքներն առայժմ համեմատաբար սահմանափակ են թվում։ Բանկային քարտերի տվյալները ցույց են տալիս, որ տուժած շրջաններում օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը տարհանումներից հետո արագ վերականգնվել են։

 

Միևնույն ժամանակ, ծայրահեղ շոգ օրերի մեծ քանակի պատճառով շոգը կարող է այս տարի մոտ 1 տոկոսային կետով նվազեցնել իսպանական տնտեսության սպասվող 2.8% աճը։

 

Հատկապես խոցելի է մնում Իտալիան, որի տնտեսությունը մեծապես կախված է տուրիզմից և գյուղատնտեսությունից։ Coldiretti գյուղատնտեսական ասոցիացիայի տվյալներով, կլիմայական հետևանքներն արդեն մոտ 20 մլրդ եվրո են արժեցել լոլիկի, ձիթայուղի և գինու արտադրողներին վերջին չորս տարվա ընթացքում։

 

Բացի այդ, Իտալիան ունի ԵՄ-ում ամենամեծ հյուրանոցային ֆոնդը և կարող է բախվել զբոսաշրջային հոսքի երկարաժամկետ կրճատման, եթե ճանապարհորդները սկսեն նախապատվությունը տալ ավելի զով ուղղություններին։ Triodos-ը կանխատեսում է Իտալիայի ՀՆԱ-ի կրճատում 1.1 տոկոսային կետով, ինչը երկիրը դարձնում է ուսումնասիրված ԵՄ տնտեսությունների մեջ երկրորդ ամենաշատ տուժածը՝ Ֆրանսիայից հետո։

 

Լեհաստանը, ընդհակառակը, դարձավ յուրատեսակ բացառություն։ 2026 թվականին այստեղ սովորականից միայն փոքր-ինչ ավելի շատ շոգ օրեր են եղել, ուստի անմիջական տնտեսական վնասը զգալիորեն ավելի ցածր է եղել։ Սակայն երաշտը հանգեցրել է գետերում ջրի մակարդակի անկման և էներգետիկ խնդիրների։ Մասնավորապես, որոշ էլեկտրակայաններ ստիպված են եղել անջատել Վիսլայում ջրի ցածր մակարդակի պատճառով, իսկ երկրի էլեկտրացանցերի օպերատորը հարկադրված է եղել դիմել արտակարգ միջոցների։

 

Այնուամենայնիվ, Triodos-ը սպասում է, որ լեհական տնտեսությունն այս տարի կաճի մոտ 2.9%-ով, ինչը միայն աննշան է տարբերվում Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսումից։

 

Ընդհանուր առմամբ, տնտեսագետները զգուշացնում են, որ ծայրահեղ շոգի հետևանքները Եվրոպայի համար կարող են դառնալ ոչ թե մեկանգամյա, այլ տնտեսության վրա ճնշման աճող գործոն՝ էներգետիկայի և լոգիստիկայի խափանումների, աշխատանքի արտադրողականության նվազման, գյուղատնտեսությանը հասցվող վնասի և զբոսաշրջային հոսքերի փոփոխության միջոցով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Ամենադիտված