Պուտինը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ
Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյին երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը նշել է, որ Ինդոնեզիան զգալի հաջողությունների է հասել տնտեսական և սոցիալական ոլորտներում և հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Ինդոնեզիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, իսկ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից։
ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ ակնկալում է սեպտեմբերի սկզբին Վլադիվոստոկում հանդիպել Սուբիանտոյի հետ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել