ՌԴ-ում գնահատել են Ուկրաինայի հարցով բանակցությունների հեռանկարները
Քաղաքական
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջխաղացման համար անհրաժեշտ է հաղթահարել Մոսկվայի և Կիևի միջև առկա խորը տարաձայնությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, փոխանցում է «Газета.Ru»-ն։
Կարասինի խոսքով՝ երկխոսության համար պայմաններ միշտ կան, և կառուցողական բանակցություններին ոչինչ չի խանգարի, եթե կողմերն ունենան լուրջ և հստակ մտածված ցանկություն։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ Ռուսաստանի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմն առաջարկել էր, որ Վաշինգտոնը վերսկսի Մոսկվայի և Կիևի հետ հերթականությամբ բանակցությունները։ Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերադառնալ «մաքոքային դիվանագիտությանը»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել