Նարեկ Կարապետյանը՝ Ռուբինյանին․ «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ԱԺ նիստի ընթացքում դիմելով խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ կոչ է արել պահպանել աշխատանքային մթնոլորտը և զերծ մնալ քննարկումները անհարկի լարվածությունից։
«Մեզ մոտ բոքսով զբաղվողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ, և բավական ինքնավստահ տանձիկներ էլ կան»,- ասել է Կարապետյանը՝ արձագանքելով նախորդ օրերի քննարկումներին։
Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին նիստերի ընթացքը հաճախ շեղվել է բուն օրակարգից։
«Երեկ խոսում էինք բոքսից, այսօր՝ առողջությունից։ Կուզենայի, որ բարեկրթության և նորմալ աշխատանքային հարաբերությունների պահպանման հարցում միայնակ չմնամ այս դահլիճում»,- նշել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ օրենսդրական աշխատանքի վրա և խուսափել երկրորդական թեմաներով երկար քննարկումներից։
«Որպես մարդ, որը փորձում է թույլ չտալ, որ այս խորհրդարանը վերածվի նախորդ գումարման Ազգային ժողովի նիստերի ձևաչափին, առաջարկում եմ ունենալ նորմալ աշխատանքային քննարկումներ և կենտրոնանալ կոնկրետ խնդիրների ու լուծումների վրա»,- ասել է պատգամավորը։
Նա նաև հավելել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել՝ խորհրդարանական աշխատանքը պահելու կառուցողական դաշտում և խուսափելու նախկինում առկա լարված մթնոլորտի կրկնությունից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել