Թրամփը հրահանգել է նվազեցնել Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունների մասշտաբները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է նվազեցնել Հարավային Կորեայի հետ զորավարժությունների մասշտաբները։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտնել է Truth Social-ում։
Նրա խոսքով, այս զորավարժությունները «ոչ միայն թանկ են, այդ ծախսերի մեծ մասը» վճարվում է Միացյալ Նահանգների կողմից: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ այդ զորավարժությունները «միանգամայն անպատշաճ և թշնամական ազդանշան են ուղարկում այն երկրի նկատմամբ (ԿԺԴՀ - խմբ.), որը իմ նախագահության օրոք «ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում»:
«Ուստի, հաշվի առնելով այն փաստը, որ արդեն ուշ է չեղարկելու համար, ես հանձնարարել եմ պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթին էապես կրճատել համատեղ զորավարժությունները»,- գրել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել