Պաշտպանության նախարարի հեռախոսահամարը արտահոսել է ինտերնետ. Մեծ Բրիտանիա
Բրիտանական կառավարության երեք անդամների, նրանց թվում՝ պաշտպանության նախարար Ուեզ Սթրիթինգի, անձնական բջջային հեռախոսահամարները նրանց անունների հետ միասին հայտնաբերվել են ինտերնետում բաց հասանելիությամբ։
Այս բացահայտումը հաջորդել է POLITICO-ի հաղորդմանը, ըստ որի վարչապետ Էնդի Բերնեմը դարձել էր խարդախ հաղորդագրությունների զոհ։ Նա նամակագրության մեջ էր մտել մի անձի հետ, որը Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլս էր ներկայանում, մինչև որ կասկածել էր խաբեությունը և դադարեցրել զրույցը։
Ստուգելով կառավարության անդամների ցուցակը՝ POLITICO-ի աշխատակիցները համացանցում հայտնաբերել են երեք նախարարների կոնտակտները՝ հենց Սթրիթինգի, արդարադատության նախարար Ալեքս Նորիսի և Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Քրիս Բրայանթի։ Պարբերականը որոշել է չհրապարակել այն ռեսուրսները, որտեղ գտնվել էին համարները, որպեսզի խուսափի անվտանգության համար լրացուցիչ ռիսկերից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել