Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում «Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան ԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են 

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ

Իրավունք

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատարան։ Այս մասին հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։

Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է նաև Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված անօրինական խափանման միջոցի հարցը, տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Շենգավիթ» նստավայրում (ք․ Երևան, Արշակունյաց պող. 24/1)՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։
Նկատի ունենալով, որ գործը դատարան ուղարկվելու բերումով վարույթի նկատմամբ այլևս չի տարածվում նախաքննական գաղտնիքի ռեժիմը՝ պաշտպանական խումբը հարկ է համարում հանրությանը ներկայացնել Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված հետապնդման առանցքային հանգամանքները։
2026 թվականի հունիսի 23-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբրև Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվար ամսին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում համոզելու և ՀՀ ԱԺ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական ու իշխանական լիազորություններն և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դա պետք է իրականացվեր տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով, ովքեր ստիպելու էին իրենց աշխատակիցներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Ավետիք Չալաբյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ, հորինված և քաղաքական պատվեր։

Մինչև Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը՝ 2026 թվականի հունիսի 6-ին, իշխանական քարոզչական նյութեր տարածող և անանուն կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հայտնվել էր մի ձայնագրություն, որում իբրև Ավետիք Չալաբյանը ռուսերենով զրուցում է ռուսախոս անձանց հետ՝ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Պարզված չէ ոչ այդ ձայնագրության աղբյուրը, ոչ էլ դրա իսկությունը։ Հենց այս ձայնագրությունն ու դրա հիման վրա Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպության ներկայացրած հաղորդումն է եղել քրեական վարույթի նախաձեռնման և Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրելու առիթը։

Ավելին, նշված ձայնագրության մեջ առկա խոսակցության ընթացքում խոսակիցները որևէ նման հարց չեն քննարկում։ Որևէ առաջարկ, ոչ էլ առավել ևս այդ առաջարկի վերաբերյալ համաձայնություն չի տրվում, այնինչ, ըստ մեղադրանքի, առկա է եղել հստակ պայմանավորվածություն և դրան ուղղված գործողություններ են կատարվել։ Այժմ, երբ Ավետիք Չալաբյանի մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերն ամբողջությամբ հանձնվել են պաշտպանական կողմին, կարող ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ մեղադրանքում նշված որևէ էական փաստական հանգամանք հիմնավորված չէ որևէ պատշաճ կամ նույնիսկ ոչ պատշաճ ձեռք բերված ապացույցով։

Ինչ վերաբերում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքին, ապա Ավետիք Չալաբյանը ձերբակալվել և կալանավորվել է 2026 թվականի հունիսի 24-ին (այլ դատավորի կողմից)՝ այդ ձայնագրության հրապարակումից 17 օր անց։ Այդ ամբողջ ընթացքում նա որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել դիմել փախուստի և չի կատարել այլ հակաիրավական արարք, որը կհիմնավորեր նրա նկատմամբ որպես խափանման միջոց բանտային կալանք ընտրելը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։ Չալաբյանի նկատմամբ բանտային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է երկու հիմքով՝ վարույթին խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու հավանականությամբ։ Ամիս ու կես տևող կալանքի շրջանակներում գործով չի իրականացվել գեթ մեկ վարույթային կամ ապացուցողական գործողություն, որին Ավետիք Չալաբյանը կարող էր խոչընդոտել։ Չի հարցաքննվել որևէ վկա, այլ իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնց նա չէր էլ կարող խոչընդոտել (օրինակ՝ փորձաքննություն նշանակելը կամ բջջային օպերատորներին հարցումներ կատարելը)։

Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու, խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու և հանրային բարի համբավը վերականգնելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերով
Ամենադիտված