Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Շիրինյանն ազատվել է պաշտոնից՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով։
Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Անահիտ Շիրինյանի պաշտոնից ազատման պատճառների վերաբերյալ որոշման մեջ այլ մանրամասներ չեն ներկայացվում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել