«Հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց»․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է վերածվի «անարխիկ վիճակի», որտեղ երկրի ղեկավարը, իր գնահատմամբ, զբաղվում է բազմաթիվ հարցերով՝ բացի իր հիմնական պարտականություններից։
«Չենք ուզում հարմարվենք այն վիճակին, որ կա, չենք ուզում այսպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ որ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից, հիմնական գործերն էլ դելեգացրել է մի քանի հոգու»,- ասել է նա Tete a tete-ի հետ հարցազրույցում։
Կարապետյանի խոսքով՝ հասարակությունը չպետք է հաշտվի երկրի թուլության հետ։ «Չենք ուզում թույլ երկրի քաղաքացի լինենք, հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց»,- նշել է նա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել