Մալիշկայի բնակիչներին ահաբեկող դիմակավոր տղամարդուն դեռ չեն գտել․ ոստիկանությունը շարունակում է որոնումները
Իրավունք
Հայաստանի ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել դիմակավորված տղամարդուն՝ ուրվականին, որը շուրջ երկու շաբաթ անհանգստացնում է Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչներին։
Ոստիկանության պետի տեղակալ, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հայտնել է, որ տղամարդու որոնումները շարունակվում են։ Նրա խոսքով՝ իրավապահները նրան հայտնաբերելուց հետո այդ մասին կտեղեկացնեն հանրությանը։
Մալիշկայի բնակիչներն ավելի վաղ ահազանգել էին գյուղում դիմակավորված անհայտ անձի հայտնվելու և մարդկանց անհանգստացնելու դեպքերի մասին։ Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ նրա ինքնությունը պարզելու և գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)