ԱՄՆ-ը Եվրոպայում կսկսի մարտական ծովային անօդաչուներ արտադրել
ԱՄՆ
Ամերիկյան Saildrone ընկերությունը ներկայացուցչություն է բացել Կոպենհագենում և պատրաստվում է Եվրոպայում կազմակերպել հակասուզանավային ու հետախուզական ծովային անօդաչուների արտադրություն։
Արտադրական ծրագրերը կիրականացվեն Նորվեգիայում, Լեհաստանում և Նիդեռլանդներում։ Մասնավորապես, Նիդեռլանդներում նախատեսվում է արտադրել 52 մետրանոց Saildrone Spectre-ը, որի տարբերակներից մեկը նախատեսված է սուզանավերի դեմ պայքարի, իսկ մյուսը՝ արագ և գաղտնի գործողությունների համար՝ սպառազինություն տեղադրելու հնարավորությամբ։
Դանիան արդեն օգտագործում է ընկերության չորս Voyager անօդաչու՝ տվյալների հավաքագրման նպատակով։ Հուլիսին Saildrone-ի սարքերը փորձարկվել են նաև Բալթիկ ծովում՝ ՆԱՏՕ-ի Task Force X ծրագրի շրջանակում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել