Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Լուսինե Բադալյանի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Լուսինե Բադալյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունը խորհրդարանում ներկայացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։

Լուսինե Բադալյանը 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը՝ ստանալով հայ արվեստի պատմության տեսության մագիստրոսի աստիճան։ Հետագայում մասնակցել է մի շարք կրթական և մասնագիտական ծրագրերի Հայաստանում, Իտալիայում և ԱՄՆ-ում։ 2022 թվականին ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը։

1997-2019 թվականներին աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ Դասավանդել է նաև թիվ 61 միջնակարգ դպրոցում, ինչպես նաև ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնում և «Աբելյան» արվեստի դպրոցում։

Բադալյանը մասնակցել է մի շարք սոցիալական, կրթական և գյուղատնտեսական ծրագրերի։ Նա եղել է «Գյուղատնտեսություն» ոլորտի տարբեր նախաձեռնությունների մասնակից, «Organic Ambassador EU» ծրագրի դեսպան, «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչպես նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Քաղաքական գործունեությունը Լուսինե Բադալյանը սկսել է 2018 թվականին՝ դառնալով Երևանի ավագանու անդամ «Իմ քայլը» դաշինքի կազմում։ 2019-2021 թվականներին եղել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով, իսկ 2021-2026 թվականներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ Այդ ընթացքում նա եղել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Թեկնածության քննարկման ժամանակ Բադալյանը նշել է, որ նախորդ տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել հանձնաժողովի աշխատանքներում։ Նրա խոսքով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում հանձնաժողովը քննարկել է 91 օրենսդրական նախագիծ, որոնցից 9-ի հեղինակը կամ համահեղինակն ինքն է եղել։ 8-րդ գումարման ընթացքում քննարկվել է 86 նախագիծ, որոնցից 19-ը՝ իր հեղինակությամբ։

Բադալյանը նաև անդրադարձել է առողջապահության ապահովագրության ներդրմանը։ Նրա խոսքով՝ 2018 թվականից հանձնաժողովի աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը, ինչի արդյունքում Հայաստանում ևս ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

«Մեր նպատակն է հասնել առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության, ապահովել քաղաքացիների համար միատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև նվազեցնել ընտանիքների կողմից բուժօգնության վրա կատարվող ծախսերը»,- հայտարարել է Բադալյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված