Պուտինն ու Մյանմայի նախագահը բանակցություններ են սկսել Կրեմլում
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Մյանմայի նախագահ Մին Աուն Հլայնին։ Կողմերի բանակցություններն արդեն մեկնարկել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։
Բանակցությունների ավարտին Պուտինն ու Մին Աուն Հլայնը նախատեսում են ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը