Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս 

«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահը

Սպորտ

Հայկական ֆուտբոլում ՀՖՖ–«Նոա» հակամարտությունը շարունակում է խորանալ և հասել է նոր՝ շատ ավելի լուրջ փուլի։ Եթե մինչ այս կողմերի տարաձայնությունները հիմնականում հրապարակային հայտարարությունների, կանոնակարգերի և լեգեոներների սահմանափակման շուրջ վեճերի մակարդակում էին, ապա այժմ հարցը տեղափոխվել է նաև դատարան։

Մեր տեղեկություններով՝ «Նոան» արդեն դիմել է դատարան՝ վիճարկելով ՀՖՖ-ի կողմից սահմանված լեգեոներների սահմանափակման կարգավորումները։ Խոսքը, մասնավորապես, 15 լեգեոներների սահմանափակման մասին է։  Ավելին՝ «Նոան» փորձել է այս գործընթացում ներգրավել նաև այլ ակումբների։ Սկզբնական փուլում մի քանի ակումբներ համաձայնել են միանալ նախաձեռնությանը, սակայն դատարան դիմելու պահին նրանք հետ են վերցրել իրենց ստորագրությունները։

ՀՖՖ-ն «Նոայի»՝ դատարան դիմելու վերաբերյալ մեր հարցերին չի պատասխանել, բայց մեր տեղեկություններով, ֆեդերացիան պատրաստվում է իրավական հակաքայլի և կարող է ներկայացնել հակընդդեմ հայց։

Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ կողմերի հակասությունը միայն այն հարցի շուրջ չէ, թե քանի լեգեոներ կարող է ունենալ հայկական ակումբը։ ՀՖՖ-ի տրամաբանությունը տարիներ շարունակ եղել է այն, որ Հայաստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստները պետք է ունենան բավարար խաղաժամանակ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն ազգային և երիտասարդական հավաքականներում հանդես գալուն։ «Նոայի» դիրքորոշումը, սակայն, ակնհայտորեն հակասում է այս մոտեցմանը։  ՀՖՖ-ում կարծում են, որ «Նոան» դեմ է հայ ֆուտբոլիստների խաղալուն, դեմ է նրան, որ հայ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան։ «Նոան», իր հերթին, կարծում է, որ ՀՖՖ-ում խանգարում են իրեն՝ ակումբի բիզնես մոդելն առաջ տանել, խաղացողներ գնել, որակյալ լեգեոներներ պատրաստել ու վաճառել այլ ակումբների։

Հաջորդ նախագահը․ «Նոան» թեկնածու չունի՞

ՀՖՖ–«Նոա» հակամարտության խորացման ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն է ստանում նաև ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունը։ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու նոր ընտրություններում։ Թվում էր՝ սա պետք է թուլացնի նրա դիրքերը և հնարավորություն տա տարբեր խմբերի արագորեն առաջ մղել սեփական թեկնածուներին, սակայն իրավիճակն այնքան էլ պարզ չէ։

Ֆուտբոլային շրջանակներում վաղուց գաղտնիք չէ, որ «Նոային» ցանկալի է ունենալ իր համար ընդունելի թեկնածու ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Այդ համատեքստում երկար ժամանակ շրջանառվում էր ակումբի սիրելի Սիսակ Գաբրիելյանի անունը, բայց Գաբրիելյանը հրաժարվել է առաջադրվելու մտադրությունից։

Հետաքրքիր է, որ հայկական մյուս ակումբներն այս թեմայով ակտիվ քննարկումներ չեն ծավալում, սակայն, ըստ մեր տեղեկությունների, դեմ են «Նոայի» թեկնածուին։

Եվ այստեղ «Նոայի» համար առաջանում է բավական լուրջ խնդիր․ այս պահին ակումբը այլ՝ հստակ ձևավորված և իրեն լիարժեք ընդունելի թեկնածու չունի։ Այսինքն՝ եթե «Նոան» իսկապես ցանկանում է ազդեցություն ունենալ ՀՖՖ-ի ղեկավարության ձևավորման վրա, ապա ժամանակը նրա օգտին չի աշխատում։ Նախընտրելի թեկնածուն չկա, իսկ ընտրությունները մոտենում են։ Բայց քաղաքականության և ֆուտբոլի այս խառնուրդում դատարկ տեղ երկար չի մնում։

Վերջին շրջանում որպես հնարավոր թեկնածու ավելի ակտիվորեն սկսում է շրջանառվել Ռուբեն Նազարեթյանի անունը։ Նազարեթյանի շուրջ ամենահետաքրքիր դետալը, սակայն, միայն նրա ֆուտբոլային կենսագրությունը չէ։ Ֆուտբոլային և քաղաքական շրջանակներում վաղուց խոսվում է նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ ջերմ, նույնիսկ ընտանեկան մակարդակի մտերմության մասին։ Այդ հանգամանքը նրան անմիջապես դարձնում է ոչ միայն ֆուտբոլային, այլև քաղաքական առումով հետաքրքիր թեկնածու։ Ամեն դեպքում, Նազարեթյանն, այս պահին, հստակ պատասխան չունի նախագահի թեկնածու լինելու հարցում։ Ավելին՝ նա այս պահին չունի աջակցություն ֆուտբոլով զբաղվող իշխանական օղակներին։

Սակայն այստեղ ևս ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Մեկ այլ անուն, որն ակտիվորեն շրջանառվում է, Մխիթար Հայրապետյանն է։ Եվ նրա պարագայում նույնպես կա մի կարևոր գործոն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը նրա նկատմամբ։

Հայրապետյանը քաղաքական համակարգում արդեն երկար ճանապարհ անցած մարդ է, իսկ նրա անունը ՀՖՖ նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների շարքում հայտնվելը ցույց է տալիս, որ ապագա ընտրությունը կարող է դուրս գալ զուտ ֆուտբոլային շրջանակից։

Այսպիսով, մի կողմից՝ Նազարեթյան, մյուս կողմից՝ Հայրապետյան, իսկ երրորդ կողմում՝ «Նոայի» համար այս պահին հստակ թեկնածուի բացակայություն։ Ու հենց այստեղ պատմությունը սկսում է ավելի հետաքրքիր դառնալ։

Առաջին հայացքից գործող նախագահի հայտարարությունը, թե ինքը չի առաջադրվելու, պետք է նշանակեր նրա ազդեցության նվազում, բայց իրականում իրավիճակն այլ է։

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ն ղեկավարելու տարիներին ստեղծել է ոչ միայն ֆուտբոլային, այլև միջազգային կապերի բավական լայն ցանց։ 2025 թվականին նա ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ, իսկ 2026-ին Հայաստան-Վրաստան համատեղ հայտը հաղթել է 2029 թվականի ՖԻՖԱ-ի Մ-20 աշխարհի առաջնության անցկացման իրավունքը։ Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է․ Հայաստանի համար սա պատմական նշանակության իրադարձություն է։

Բայց կա ևս մեկ կապ, որի մասին ֆուտբոլային և քաղաքական շրջանակներում շատ է խոսվում՝ Մելիքբեկյան–Փաշինյան կապը, որը միշտ եղել է բավականին ջերմ։  Արմեն Մելիքբեկյանի՝ «չեմ առաջդրվելու» հայտարարությունը դեռևս ոչինչ չի նշանակում։ Չնայած նրա մերձավորները շարունակում են փաստել, որ նա ցանկություն չունի մնալու ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ամեն դեպքում, եթե երկրի ղեկավարն ասի, որ նա պետք է մնա, ապա Մելիքբեկյանը կմնա ու կշարունակի կառվարել։

Եվս մեկ փաստ, որն այս ամենն էլի ավելի հետաքրքիր է դարձնում։ Եթե Արմեն Մելիքբեկյանը չառաջադրվի, նա հստակ ազդեցություն է ունենալու ՀՖՖ նախագահի հաջորդ թեկնածուի հարցում, նրա կարծիքը միանշանակ կարևոր է լինելու։

Անկախ բոլոր խոսակցություններից, փաստերից, մեկ բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ ով կարող է լինել ՀՖՖ հաջորդ նախագահն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում
Ամենադիտված