Փորձագետը հայտարարել է, որ նոր անօդաչուներով հնարավոր է Ուկրաինան ամբողջությամբ հոսանքազրկել
Քաղաքական
Ռուսաստանը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում նոր անօդաչու թռչող սարքերի միջոցով ամբողջությամբ հոսանքազրկել Ուկրաինան։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը՝ «Գազետա.Ru»-ի հետ զրույցում։
Նրա պնդմամբ՝ խոսքը էլեկտրահաղորդման գծերի ոչնչացման համար նախատեսված նոր անօդաչուների մասին է, որոնք ռուսական բանակը կարող է մոտ ժամանակներում սկսել կիրառել։ Մատվիյչուկը նաև պնդել է, որ Ուկրաինայի էներգետիկ հզորությունների 85 տոկոսն արդեն շարքից դուրս է եկել, և երկիրը մեծապես կախված է արևմուտքում գործող ատոմակայաններից ու Սլովակիայից և Հունգարիայից էլեկտրաէներգիայի մատակարարումներից։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը կարող է նաև շարունակել հարվածները վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքներին՝ կիրառելով անօդաչուներ, ավիացիա և հրթիռներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել